ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հատուկ ուշադրություն փոքրիկներին

Հատուկ ուշադրություն փոքրիկներին
17.01.2017 | 17:06

Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա:

Նաև դա է պատճառը, որ ձմեռային ամիսներին նկատելիորեն ընկնում է մարդկանց ընդհանուր դիմադրողականությունը, աշխատունակությունը, բարձրանում է հիվանդությունների նկատմամբ ընկալունակությունը:
Այս առումով խոցելի են և առանձնահատուկ խնամք են պահանջում փոքրիկները:
Ներկայացնում ենք մի քանի հիմնական նրբություն, որը ցանկալի է կիրառել փոքրիկների խնամքը կազմակերպելիս: Ընդ որում՝ կարևոր է թե՛ սննդակարգի, թե առօրյա ռեժիմի վերանայումը:


• - Պետք է հատուկ ուշադրություն դարձնել հագուստին: Հատկապես ցուրտ եղանակին խրախուսվում է բնական նյութերից հագուստ և կոշիկ կրելը:
• - Խորհուրդ չի տրվում մինչև հինգ տարեկան փոքրիկներին զբոսանքի տանել, եթե ջերմաստիճանը ցածր է 5-ից:
• - Թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի երեխաների համար պետք է կազմակերպել սենյակային, չափավոր ակտիվ խաղեր, մարզանքներ՝ լրացնելու շարժման պակասը: Միևնույն ժամանակ, կարևոր է այս ընթացքում սենյակի օդափոխությունն ապահովել:
• - Մասնագետների դիտարկումներով՝ ձմեռն այն ժամանակահատվածն է, երբ երեխաներն ամենաշատ ժամանակն են անցկացնում հեռուստացույցի և համակարգչի առջև: Պետք է սահմանափակել գաջեթների կիրառությունը՝ փոխարինելով դրանք կենդանի շփումներով, ընթերցանությամբ:
• - Կոփեք ձեր երեխաներին՝ խրախուսելով ձմռան ամիսներին օրվա մեջ 1-2 անգամ սառը ջրով լվացվելը:
• - Ձմռան ամիսներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել փոքրիկների սննդակարգին՝ ձմեռային սնունդը պետք է լինի դյուրամարս, հավասարակշռված, միևնույն ժամանակ՝ վիտամիններով ու հանքանյութերով հագեցած:
• - Հատուկ հսկողություն է պետք սահմանել երեխաների քնի նկատմամբ: Այս եղանակին նրանք դժվարությամբ են արթնանում առավոտյան, ինչն էլ նախապայման է ստեղծում ուշ ժամի քնելու: Այսպիսով, նրանք օրն անցկացնում են նյարդային և անհանգիստ:
Նշված իրավիճակները, ինչպես նաև դրանց հետևանքները ծանոթ են բոլոր ծնողներին: Պարզապես պետք է զգոն լինել, եղանակին համահունչ փոփոխել նաև փոքրիկների կենսակերպը:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ